Էրդողանը մեկնում է Ռուսաստան

Հունվարի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ)։ Այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:


Էրդողանի հետ Ռուսաստան են մեկնելու նաև մի շարք թուրք նախարարներ, որոնց անունները չեն հրապարակվում առայժմ։

Ակնկալվում է, որ նախագահները բացի ռուս-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերից կքննարկեն նաև Սիրիայի հարցը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային բնույթի խնդիրներ:

Այս թեմայով
am