Հայ-թուրքական հարաբերությունը չի կարգավորվի, քանի դեռ Արցախի հարցը լուծված չէ. Չավուշօղլու

Ermenihaber-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Արցախյան հիմնահարցին: Առկա որոշ խնդիրներ լուծելու համար միայն սեփական շահերը պաշտպանելը բավարար չէ, պետք է նաև նախաձեռնող լինել:

«Գոյություն ունեցող որոշ խնդրիների կարգավորման համար անհրաժեշտ է նախաձեռնող լինել: Միայն սեփական շահերը պաշտպանելը բավարար չէ: Այսօր, երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում: 2019-ին այս հարցերում ավելի հետևողական ենք լինելու»,-ասել է նա՝ խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին: 

Անթալիայում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուն խոսել է նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Կովկասում իրավիճակի մասին:

Այս թեմայով
am