Ձերբակալված տնօրենը Մանվել Գրիգորյանի սանիկն է

Այսօր՝ հունվարի 21-ին, ձերբակալվել է Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը:

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր .օր-ի 179 հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ըստ մեղադրանքի՝ տնօրենը յուրացրել է 120 հոգանոց մանկապարտեզի սաների սնունդը եւ ոչ միայն։

Սնունդը մաս-մաս տեղափոխվել է նրա ընտանիքին պատկանող՝ Ջրվեժում գործող ռեստորանային համալիր։ Քննչականի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ տնօրենը յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց փոխանցված խոշոր չափի՝ 13 մլն դրամ գումար։

Hraparak.am-ի տեղեկություններով՝ Գայանե Հովհաննիսյանի ամուսինը Տարոն Վահագնի Հովհաննիսյանը հանդիսանում է ՀՀ hաշվեքննիչ պալատի չորրորդ վարչության պետը, իսկ վերջինիս երեք երեխաները` գեներալ Մանվել Գրիգորրյանի սանիկներն են, գեներալի կինը՝ Նազիկ Ամիրյանն ու Տարոն Հովհաննիսյանը եղել են համակուրսեցիներ։ Որդին` Կարեն Հովհաննիսյանն աշխատում է Երևանի քաղաքապետարանի աուդիտի բաժնի տեսուչի պաշտոնում։

Այս թեմայով
am