Ինչո՞ւ եք այդքան գոռոզամտացել. Արիանա Հովսեփյանը՝ Աննա Հակոբյանին

Օբյեկտիվ լրագրությունը ընդդիմադիրի հետ շփոթող նախկին լրագրող, այժմ level up ապրած վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ոճային փոփոխություններ է կատարել՝ մազերն է սանրել, գունավոր լինզաներ է դրել, հետևում է հագուկապին։ Սա, իհարկե, լավ է, բայց՝ «չտեսած պատից կախ, տեսած ճակտից կախ» Հակոբյանը միանգամից գոռոզամտացավ։

Իր կարծիքով՝ եթե մազերի ձևը փոխել է, ուրեմն պետք է դառնա ամենաքննարկված․ մեջբերում եմ՝ «Այս հարցազրույցը հավակնում է դառնալ ամենաքննարկվածը, ասեք ինչո՞ւ... Որովհետև սանրվածքս այլ է և թեժ քննարկումների առիթ է դարձել»։

Աննա Հակոբյանին պետք է ընդամենը հուշեմ, որ, եթե ինքը, որպես վարչապետի տիկին, այլ՝ առավել կարևոր գործունեությամբ զբաղվեր, անպայման կքննարկվեր իր տարած աշխատանքը, իսկ հիմա ի՞նչ է մնում հանրությանը քննարկելու, եթե ոչ՝ իր վարսերի ոճային փոփոխությունը։

Բավականին մտերմիկ հարցազրույցում Աննան դուրս է փռում իր տան սպիտակեղենը՝ թե ամուսինն ուշ է տուն գնում, չի հասցնում շփվել իր հետ կամ ընկերների հետ հանդիպելու ժամանակ չունի։ Հարցազրույցում Աննան բավականին պրիմիտիվ է իր մտքերում, իր թեմաների շրջանակներում և միայն խոր ափսոսանք ես ապրում, որ այս երկրում առաջին տիկնոջ ինստիտուտն այդպես էլ չի կայանում, եթե նման դիլետանտ խոսք ու զրույցի բռնվեր Ռիտա Սարգսյանը, միանշանակ այն կդառնար օրվա ստատուսների կամ մեմերի թեման, բայց դե ֆեյսբուքցիների մասսան իրենցն է՝ իրենց վերահսկողության տակ։

Ի թիվս այլ կարևոր հարցերի՝ մենք օրեր առաջ հրապարակային հարց էինք տվել Աննա Հակոբյանին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք մասնակցել ԼԳԲՏ ֆորումին, որին, ի դեպ, ինքը հրավիրված է, կամ ի՞նչ է մտածում ֆորումի մասին։ Ի վերջո, որպես մտահոգվող մայր՝ պետք է վերաբերմունք արտահայտի հասարակական նման խնդիրներին և դաստիարակչական բնույթի հայտարարություններ անի, այդ կերպ ոչ պաշտոնապես, բայց կընդգծվեր իշխող ուժի վերաբերմունքը հարցի նկատմամբ։

Իհարկե, Աննան նախընտրում է չխառնվել այնպիսի թեմաներին, որն իրեն քննարկումների կիզակետ կտանի, բայց այդպես ձեռքերը ծալած նստել էլ և ամուսնու պես վերացական կերպով հիպոթետիկ ելույթներով հանդես գալն էլ ճիշտ չէ։

Աննա Հակոբյա՛ն, իսկ halloween-ին մասնակցելո՞ւ եք։ Դասականը կասեր՝ այո կամ ոչ։

Այս թեմայով
am