Վրաստանում «խոզի գրիպի» հետևանքով մահացածների թիվը հասել է 18-ի

Վրաստանում ևս մեկ մարդ է մահացել այսպես կոչված «խոզի գրիպի» վիրուսից (H1N1. A գրիպի վիրուսի ենթատեսակ), հայտնել են վրացական ԶԼՄ-ները:

Նրանց տվյալով՝ 41-ամյա տղամարդը մահացել է Զուգդիդում: Նշվում է, որ H1N1 վիրուսից մահը հաստատվել է լաբորատոր եղանակով:

Ընթացիկ շաբաթվա սկզբին ԶԼՄ-ները հայտնել էին «խոզի գրիպի» վիրուսից մահվան 17 դեպքի մասին: Այսպիսով, Վրաստանում այդ վիրուսի զոհերի թիվը հասել է 18-ի, ներառյալ մի կին, որը գտնվում էր հղիության 38-րդ շաբաթում, և 10-ամսական մի երեխա: 

Վրաստանի առողջապահության նախարարությունում քանիցս հայտարարել են, որ երկրում չկա համաճարակի սպառնալիք, իսկ հիվանդության մակարդակն սկսել է իջնել:

Այս թեմայով
am