ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն է

7-րդ գումարման Ազգային ժողովն արդեն հինգերորդ օրն է՝ ԱԺ ղեկավար կազմ է ընտրում: Խորհրդարանն այսօր ևս կշարունակի ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը:  

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Բաբկեն Թունյանի եզրափակիչ ելույթից հետո ԱԺ-ն կանցնի Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԼՀԿ-ի կողմից առաջադրված Մանե Թանդիլյանի թեկնածության քննարկմանը:

Այնուհետև փակ քվեարկությամբ պատգամավորները կընտրեն Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովների նախագահներին:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն արդեն իսկ հաստատել է ԱԺ մշտական հանձնաժողովների քանակը: Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովներից 8-ը նախագահելու է «Իմ քայլը» խմբակցությունը, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և 1 հանձնաժողով էլ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Տեսանյութը՝ Tert.am-ի.

Այս թեմայով
am