Քաղաքացիները արագություն են պահանջում. Վարազդատ Կարապետյանի ֆանտաստիկ ելույթը՝ ԱԺ-ում

Ես, ճիշտն ասած, ուզում էի խոսել այս հանձնաժողովի գործառույթների մասին, սակայն մի շատ կարևոր բան կա, որ մենք արդեն 4 օր քննարկում ենք: Եթե հաշվի առնենք այն, որ յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահի հարցի քննարկման ժամանակ յուրաքանչյուր պատգամավոր ունի և հարց տալու, և ելույթ ունենալու իրավունք, յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահի ընտրությունը կարող է տևել 7 օր: Իսկ եթե հաշվի առնենք նաև ԱԺ նախագահության ընտրությունը, տեսականորեն այս ամենի համար կարող է պահանջվել 105 օր: Այսօր՝ հունվարի 17-ին, խորհրդարանում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության ժամանակ հայտարարեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վարազդատ Կարապետյանը՝ հավելելով, որ դա արվում է այն դեպքում, երբ հարցը վերջին հաշվով արդեն լուծված է, քանի որ կուսակցություններն իրենց քաղաքական խորհուրդներում որոշել վերջացրել են:

Կարապետյանի խոսքերից հետո ծափեր հնչեցին նիստերի դահլիճում:

Հանձնաժողովի նախագահի թեկնածուի խոսքերով, կարևոր չէ, թե ինչ է մտածում այս կամ այն հարցի մասին հանձնաժողովի նախագահը, քանի որ բոլոր պատգամավորները միասին են լուծելու հարցերը. «Հանձնաժողովի նախագահը որոշակի հարցեր է կոնանակարգում ու համակարգում, ուրիշ բան չկա: Հիմա, որ դրել ենք մարդկանց քրքրում ենք բոլոր հնարավոր հարցերով, սրա իմաստը ո՞րն է: Այնպիսի տպավորություն է, որ մենք ուզում ենք այս 4 օրում Հայաստանի բոլոր ռազմավարական խնդիրները լուծել, այնինչ մենք ընդամենը հանձնաժողովի նախագահ ենք ընտրում»:

Կարապետյանը կարծում է, որ առավել կարևոր է հասկանալ հարցերը, որը քննարկվելու են, քանի որ քաղաքացիները արագություն են պահանջում ու արդեն կարևոր չէ, թե ով որ կուսակցությունից է, պետք է միասին ու արագ աշխատել:

Կարապետյանի ֆանտաստիկ ելույթից հետո կրկին երկար ծափեր հնչեցին, որից հետո հարց տալու համար գրանցվեց 4 պատգամավոր:

Այս թեմայով
am