ԱԺ փոխնախագահների ունեցվածքը. (տեսանյութ)

Zham.am-ը ներկայացնում է Ազգային Ժողովի նորընտիր փոխնախագահների ունեցվածքը՝ ըստ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի:
Լենա Նազարյանի ունեցվածքը՝
Ընտրություններից առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած մեկ տարվա ունեցվածի և գույքի հայտարարագրում Լենա Նազարյանը գրանցել է Նորք Մարաշում գտնվող 90 քմ մակերեսով 1 բնակելի տուն, Առինջ գյուղում գտնվող 95 քմ մակերեսով 1 բնակարան և հողամաս:
Անշարժ գույքը Լենա Նազարյանը տնօրինում է համասեփականության իրավունքով:
Նազարյանի եկամուտները կազմել են 5 մլն 544 հազար դրամ, որը գոյացել է պատգամավորական աշխատավարձից:
Դրամական միջոցները կազմել են 500 հազար դրամ:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած պաշտոնի ստանձման հայտարարագրում, որը ներկայացվել է 2017 թվականի հունիսի 1-ին, Լենա Նազարյանը գրանցել է 1 բնակելի տուն և 1 մլն դրամ:
Ս/թ մարտի 30-ին ներկայացված տարեկան հայտարարագրում Նազարյանը գրանցել է 1 մլն դրամ դրամական միջոց և 28 մլն 192 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է հետևյալ կերպ՝
24 մլն 480 հազար դրամ ստացված փոխառություններ,
3 մլն 712 հազար դրամ աշխատանքի վարձատրություն:
2017 թվականին Նազարյանը 27 մլն 200 հազար դրամով ձեռք է բերել 1 բնակարան:
Լենա Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, ով Մտավոր սեփականության գործակալության գյուտերի և օգտակար մոդելների բաժնի ավագ մասնագետ-փորձագետ է, 2017 թվականին ունեցել է գրեթե նույն եկամուտներն ու դրամական միջոցները, ինչ կինը:
Դրամական միջոցները կազմել են 1 մլն դրամ, իսկ եկամուտները 27 մլն 480 հազար դրամ, որը գոյացել է հետևյալ կերպ՝
24 մլն 480 հազար դրամ ստացված փոխառություններ,
3 մլն աշխատանքի վարձատրություն:
Բաբայանի հայտարարագրում նշված է, որ նա 2017 թվականին 27 մլն 200 հազար դրամով ձեռք է բերել 1 բնակարան:
Ալեն Սիմոնյանի ունեցվածքը
Ալեն Սիմոնյանը 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններին առաջ ԿԸՀ է ներկայացրել գույքի և դրամական միջոցների վերջին մեկ տարվա հայտարարագիրը՝ 2017 թ-ի նոյեմբերի 1-ից, 2018 թ-ի նոյեմբերի 1-ը հաշվետու ժամանակահատվածով:
Այսպես, Ալեն Սիմոնյանը հաշվառված է Աբովյան 62, 6 հասցեում, բնակվում է Արամի 72, 29 հասցեում:
Որպես անշարժ գույք՝ Սիմոնյանը հայտարարագրել է 78 քմ մակերեսով 1 բնակարան, որը գտնվում է Եկմալյան 1/1, 76 հասցեում: Բնակարանը Սիմոնյանին պատկանում է համասեփականության իրավունքով:
Որպես շարժական գույք՝ Սիմոնյանը գրանցել է 2012 թ-ի Range Rover Evoque մոդելի ավտոմեքենա:
1 տարվա ընթացքում Սիմոնյանը ստացել է հետևյալ եկամուտները՝
722 հազար 050 դրամ՝ աշխատավարձ Մեդիա Նյուզ ՍՊԸ-ից
2 մլն 766 800 դրամ՝ պատգամավորական աշխատավարձ,
14 մլն դրամ՝ փոխառություններ Հայէկոնոմ բանկից:
Եկամուտների ընդհանուր հանրագումարը՝ 17 մլն 488 հազար 850 դրամ:
Դրամական միջոցները կազմել են՝
2 մլն 560 հազար դրամ,
18 հազար 500 դոլար:
Նշենք նաև, որ բարձրաստիճան պաշտոնատար անձնաց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում Սիմոնյանը գրանցել է նաև 50 000 դրամ արժողությամբ 1 բաժնեմաս, որը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նշված չէ:
Վահե Էնֆիաջյանի ունեցվածքը՝
2017 թվականի տարեկան հայտարարագրում Վահե Էնֆիաջյանը գրանցել է հասարակական նշանակության երկու շինություն:
Դրամական միջոցները կազմել են՝
6 մլն 800 հազար դրամ,
1 500 եվրո,
5 200 դոլար:
Եկամուտները կազմել են 2 մլն 101 հազար 20 դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից:
2017 թվականի պաշտոնի ստանձման հայտարարագրում Վահե Էնֆիաջյանը գրանցել է հետևյալ դրամական միջոցները՝
8 մլն 450 հազար դրամ,
8 հազար 700 դոլար,
4 հազար 500 եվրո:
Եկամուտները կազմել են 6 մլն 964 510 դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից:
2016 թվականի հայտարարագրում ևս գրանցված են միայն դրամական միջոցներ և եկամուտներ:
Դրամական միջոցները կազմել են
5 մլն 400 հազար դրամ,
7 հազար 400 դոլար,
2 հազար 500 դոլար:
Եկամուտները կազմել են 6 մլն 575 հազար 180 դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից:
Պատգամավորի կինը՝ Ֆրիդա Էնֆիաջյանը 2017 թվականի հայտարարագրում գրանցել է հետևյալ դրամական միջոցները
3 մլն 900 հազար դրամ,
4 000 դոլար:
Էնֆիաջյանի մայրը՝ Անահիտ Կարապետյանը 2017 թվականի հայտարարագրում գրանցել է 1 մլն 926 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է հետևյալ կերպ՝
1 մլն 350 հազար դրամ՝ աշխատանքի վարձատրություն,
576 հազար դրամ՝ կենսաթոշակ:
2016 թվականի հայտարարագրում Անահիտ Կարապետյանը գրանցել է 1 մլն 728 հազար դրամ եկամուտ, որից 1 մլն 8 հազար դրամը գոյացել է աշխատանքի վարձատրությունից, 720 հազար դրամը այլ եկամուտներից: