Թրամփը որդու հետ խաղալիս ձեռքը վնասել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռքը վնասել է կրտսեր որդու՝ 12-ամյա Բերոնի հետ խաղալու ժամանակ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը՝ բացատրելով անցյալ շաբաթ  Թրամփի աջ դաստակին հայտնված սպեղանու հայտնվելը:

ԱՄՆ առաջնորդի ձեռքին նկատված սպեղանին տեղական լրատվամիջոցներին առիթ էր տվել Թրամփի առողջության վերաբերյալ տարբեր շահարկումների համար, որը մեկ տարի առաջ էր ամբողջական բուժզննում անցել: Սանդերսը լրագրողներին խնդրել է չմտահոգվել նախագահի ինքնազգացողության համար և բացատրել է, որ խոսքը վերաբերում է սովորական քերծվածքին: «Նախագահն ուրախանում եւ խաղում էր Բերոնի հետ, այդ ժամանակ էլ նա քերծել է ձեռքը»,- ասել է նա:

Սանդերսը նաև հայտնել է, որ Թրամփն առաջիկայում ամենամյա բուժզննում կանցնի, որի արդյունքները կհրապարակվեն: Նա չի հստակեցրել բուժզննման օրը:

Այս թեմայով
am