Տրանսգենդերների մասին Զոհրաբյանն ունի իր անձնական կարծիքը, բայց ընդունում է նրանց իրավունքները

Այսօր՝ հունվարի 17-ին, խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հարցերի քննարկման ժամանակ ԲՀ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին, հայտարարեց, որ երկու օր առաջ Հայաստանում տրանսգենդերն իր կնոջ անունով անձնագիր է ստացել՝ ցանկանալով իմանալ, թե ինչպիսին է Զոհրաբյանի մոտեցումն այդ հարցում:

Տիկին Զոհրաբյանը նշեց, որ ինքն ունի իր սկզբունքները, հստակ դիրքորոշումները և աշխարհում որևէ բան իրեն չի կարող ստիպել փոխել դրանք. «Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, մեղմ ասած, դրական չեմ վերաբերվում այդ երևույթին: Բայց ես ընդունում եմ, որ այդ մարդիկ ունեն իրավունք, դա իրենց իրավունքն է, որից նրանք օգտվել են»:

 

Այս թեմայով
am