Վրաստանում սուգ է՝ ի հիշատակ Թբիլիսիում գազի պայթյունից զոհվածների

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հունվարի 17-ը սգո օր է հայտարարել Թբիլիսիում բազմահարկ բնակելի շենքում գազի պայթյունից հետո:

Ուժգին պայթյունը որոտացել է  չորեքշաբթի Թբիլիսիի արվարձանի Դիդի Դիղոմի շրջանում գտնվող բնակելի մասնաշենքում:   Մահացել է չորս մարդ, այդ թվում՝ չորսամյա մի տղա: Տուժել է յոթ հոգի, նրանցից վեցը երեխա է: Վրացական ԶԼՄ-ների տվյալով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով:

«Վարչապետի որոշմամբ, գազի պայթյունի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ հունվարի 17-ը հայտարարված է սգո օր», - ասված է կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Այս թեմայով
am