Նաիրա Զոհրաբյանը՝ Մհեր Ենոքյանի գործի մասին

Այսօր՝ հունվարի 17-ին, խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հարցի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, խոսելով ցմահ ազատազրկվածների և ներման ինստիտուտի մասին, հայտարարեց, որ կա խայտառակ հանձնաժողով՝ վաղակատ ազատ արձակման, որտեղ որոշումները կայացվում են գիր-ղուշով, շատ դեպքերում դատապարտյալներին չտեսնելով, ու հիմնականում դիմումները մերժվել են՝ խուսափելով իրենց վրա պատասխանատվություն վերցնելուց:

Խոսելով մասնավորապես Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի գործի մասին՝ Զոհրաբյանը հայտարարեց, որ այդ գործին մանրամասնորեն ծանոթ է, սակայն չի հրապարակի իր անձնական մոտեցումը, քանի որ գործը մտել է գաղտնի քննարկման փուլը. «Միայն մեկ բան կարող եմ ասել՝ ներման շնորհման գործընթացի ինչ-որ մի փուլում անպայմանորեն պետք է հաշվի առնել զոհի իրավահաջորդների մոտեցումը: Սա անչափ կարևոր է: Ես հիմա շատ ցավագին եմ տանում այն պրոցեսը, որը հիմա լինում է: Աղաջանովի հարազտները հիմա կրկնակի վիկտիմացիայի են ենթարկվում՝ ապրելով այս ամբողջ ողբերգություն»:

Զոհրաբյանի խոսքերով, ներման ինստիտուտը պետք է վերանայվի, վաղակետ ազատ արձակման հանձնաժողովում փոփոխություններ պետք է լինեն. «Ինձ համար սկզբունքային է, որ նման ծանր հանցագործությունենրի դեպքում ներման ինստիտուտի աշխատանքներում  պետք է հաշվի առնել զոհի իրավահաջորդի տեսակետը»:

Այս թեմայով
am