Հույս ունենք, որ հայկական կողմը ևս կպատասխանի փոխադարձաբար. Լավրովը՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին

Ռուսաստանը հույս ունի, որ այս տարի  ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կգրանցվի Հայաստանի և Ադրբեջանի բարի կամքին համաձայն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով 2018 թվականը:

«Այս ամիս նախատեսվում է հերթական շփումը միջնորդների ու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև: Մտածում եմ, որ նաև այս ուղղությամբ մենք կարող ենք նպաստել հակամարտության կարգավորմանը»,-ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքերով, հնչող հայտարարությունները, այդ թվում նաև Բաքվից՝ կապված հակամարտության կարգավորման մասով պատրաստակամության հետ, աջակցության արժանի են. «Հույս ունենք, որ հայկական կողմը ևս կպատասխանի փոխադարձաբար»:

Այս թեմայով
am