Թքեցին եւ հեղուկ լցրեցին մեքենայիս վրա. ահազանգում է Մանվել Գրիգորյանի փաստաբան

iravunk.com-ին հասած հավաստի տեղեկություններով այսօր Մանվել Գրիգորյանի դեմ հանրահավաք անցկացողները դատարանի դիմաց անկարգություններ են թույլ տվելՙ մասնավորապես նրա շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանի նկատմամբ: Խմբի մի շարք անդամներ անհայտ ծագումնաբանությամբ հեղուկներ են լցրել փաստաբանի մեքենայի վրա:

Մենք կապ հաստատեցիք փաստաբանի հետ առավել մանրամասներ ճշտելու համար: Փաստաբանը մեզ փոխանցեց հետեւյալը.

Դատական նիստից հետո, երբ ավարտվեց լրագրողների հետ հարցազրույցը փորձեցի դուրս գալ Վերաքննիչ դատարանից, ինձ մոտեցավ ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը, ում նկատել եւ գիտեմ համացանցից, ասաց, որ ես պետք է պատասխան տամ նրա համար, որ իբրեւ ես իրենց անվանել եմ թափթփուկներ: Ես ոչ մի ցուցարարի նման բան չեմ ասել եւ չեմ համարել այդպիսին մինչեւ հիմա: Չեմ կարծում, որ անկախ նրանից, թե ով ինչ կարծիք ու դիրք է ունենում պետք է անվանել թափթփուկ: Խորհուրդ տվեցի ուշադիր նայել տեսանյութերը, նա էլ ասաց, որ ուշադիր նայել է: Բայց երեւի իր կամ իր ընկերների կարծիքով մտածել են, որ նման բան ասած կլինեմ, քանի որ շատ լավ հիշում եմ եւ ինձ միշտ էլ հաշվետվություն եմ տալիս, թե ինչ խոսքեր եմ եւ ում եմ ասում: Դրանից հետո սկսեցին էլի խոչընդոտել իմ ելքը Վերաքննիչ դատարանի մոտակա կայանատեղիից եւ միայն ոստիկանության միջամտությամբ, երբ ակնարկեցի, որ հնչում են վիրավորական արտահայտություններ եւ հետո նկատեցի մեքենայիս վրա ինչ որ հեղուկ ցփնեցինՙ սպիտակ ու սեւ գույնի, իսկ ցուցարարներից մեկն էլ թքեց մեքենայիս վրա: Այդ ամենը ֆիքսվել է տեսախցիկներով այդ թվում իմ մեքենայի տեսախցիկով: Չէի ցանկանա արտառոց բան սարքեի սրանից, կամ ուշադրություն հրավիրեյի, սակայն արդեն դժվար է դառնում աշխատելը եւ արդեն պաշտպանություն իրականացնելը դարձել է խնդիր: Ես հիմա չեմ մտածում դատախազության դեմ գորը առարկեմ, չեմ մտածում պաշտպանյալիս ոնց պաշտպանեմ, այլ հիմա մտածում եմ մեքենաս ինչպես տանեմ մաքրման, իսկ այդ մեքենան, որը անգամ իմը չէ այլ ընդամենը տրված է օգտագործման մի բարեկամի կողմից: Այդ մեքենայից օգտվում են մաեւ ուրիշ մարդիկ, իսկ ես թափթփուկներ չեմ ասել որեւէ մեկին եւ հիմա էլ չեմ ասում: Որակումները թող տան ձեր ընթերցողները եւ հասկանան, որ ես գնում եմ իմ աշխատանքը կատարելու եւ ասում եմ, որ ես պաշտպանում եմ Արցախի հերոսին, իսկ ինձ ասում են փողերս ես վերցրել, որին ես պատասխանում եմ, եթե տենց եք մտածում եկեք կիսվենք էտ փողերով: Եկեք մեր սաղ ունեցվածքը խառնենքՙ կիսվենք: Ես ընդամենը իմ գործն եմ անում, ես պաշտպանում եմ իմ մարտական ընկերոջը, երկրապահի ղեկավարին, իսկ եթե ինձ հիմա դրա համար պետք է խոչընդոտեն, վիրավորեն ասելով էս ինչի պաշտպան, ապա պետք է ասեմ, որ թավշյա հեղափոխության ընթացքում տասնյակ մարդկանց եմ պաշտպանել: Իսկ սա խոչընդոտել է նշանակում իմ գործունեությանը, իսկ ոստիկանները պարզապես կանգնած էին այնտեղ: Ես ակնկալում եմ, որ որոշակրի պարզաբանում կտրվի, կամ կլսեմ, բայց  գտնում եմ, որ դա բավարար չի լինելու եւ տեսնում եմ պատկան մարմինների արձագանքը: 

- Իսկ փորձելու եք հասկանալ, թե այդ ինչ հեղուկ են լցրել այդ մեքենայի վրա:

- Ճիշտն ասածՙ ոչ: Պատկերացրեք մոտենում ես մեքենայիտ մեկը թքում է, մյուսնել հեղուկ է լցնում եւ ոչ ոք չի ասում մի արա, չի կարելի: Ստացվում էր, որ եթե պատուհանը փակ չլիներ, իսկ ես ներսում լինեի...այսինքն մեքենայի վրա չեն թքում չէ: Իմ կարծիքով սա հանրային վայրում խուլիգանության դրսեւորում է, որին պատշաճ  արձագանք չեղավ:

- Նկատի ունեք ոստիկանների կողմի՞ց:

- Այո ոստիկանության միջամտությունը գտնում եմ բավարար չէր: Միգեւցե հիմա ոչ այդքան ճիշտ գնահատականներ չտամ, բայց կային բոլոր հիմքերը, որ եթե մի երկուսը բերման ենթարկվեին եւ առհասարակ առիթ չտրվեր: Բայց ես ուղիղ եթերով լսել ու տեսել եմ, թե ինչպես է հենց այդ նույն Ջիվան Աբրահամյանը ասում, որ մենք կպայքարենք արդարադատության դեմ: Սա նշանակում է, որ արդարադատության դեմ պայքարողը իր համախոհների հետ հետ միասին պետք է խոչընդոտի փաստաբանների ելքն ու մուտքը դատարանի տարածքից, պետք է թքի կամ հեղուկ լցնի փաստաբանի մեքենայի վրա, հաշիվներ մաքրեն նրա համար, որ ես պաշտպանում եմ Մանվել Գրիգորյանին: Սա նորմալ երեւույթ չէ, սա խուլիգանության դրսեւորում է:

Ինչ վերաբերում է հեղուկին, ապա հենց հիմա ինձՙ իմ մեքենային մոտենալը վտանգավոր եմ համարում, իսկ դատարանի դահլիճի մոտ գոնե ոստիկաններ կային: Ինձ այնտեղ ասում էին, որ ինձանիցել են հաշվեհարդար տեսնելու, իսկ մի հեղուկ պարզելու համար կարող են ինձ էլ վնաս տան: Այդ վտանգը ինձ համար իրական է, ես համարում եմ, որ կա վտանգ:

Այս թեմայով
am