Հայաստանի ԱԱԾ պետերը (տեսանյութ)

Zham.am-ը ներկայացնում է, թե ովքեր են եղել Հայաստանի երրորդ Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության պետերը:

 

1991-1992 թթ. Ազգային  անվտանգության  կառույցը՝ Պետական անվտանգության կոմիտեն, ղեկավարել է գեներալ-մայոր Հուսիկ Հարությունյանը: 


 Տարիներ առաջ, 2006 թվականի մայիսի 3-ին Հուսիկ Հարությունյանը դարձավ Սոչի-Երևան ավիավթարի զոհ:

1992 թվականին պետական անվտանգության կոմիտեն դառնում է  վարչություն՝  կոչվելով Ազգային անվտանգության պետական վարչություն:

1992-1993 թթ-ին կառույցը ղեկավարել է գեներալ-մայոր Վալերի Պողոսյանը:

Հետագայում, 1996-2014 թթ-ին Վալերի Պողոսյանը եղել է Սահմանադրական դատարանի դատավոր:

1993 թվականին Վալերի Պողոսյանին փոխարինում է գեներալ-մայոր  Էդուարդ Սիմոնյանցը, ով պաշտոնավարում է մինչև 1994 թվականը: 

Էդուարդ Սիմոնյանցը մահացել է 2005 թվականին:
 

Սիմոնյանցին փոխարինում է Դավիթ Շահնազարյանը՝ պաշտոնավարելով մինչև 1995 թվականը:

Դավիթ Շահնազարյանը մշտապես ակտիվորեն  մասնակցել է նաև քաղաքական գործընթացներին: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին Շահնազարյանը պատգամավորության թեկնածու էր առաջադրվել ՀՀԿ ցուցակով՝  զբաղեցնելով ցուցակի երրորդ համարը: 
 

Դավիթ Շահնազարյանին 1995 թվականին փոխարինում է Սերժ Սարգսյանը, ով կառույցը ղեկավարել է մինչև 1999 թվականը: 

1995 թվականին կառույցը դառնում է նախարարություն, 1996 թվականին միավորվում է՝ դառնալով ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն: 

Այնուհետև, 1999 թվականին կառույցը կրկին անջատվում է ներքին գործերից՝  մինչև  2003 թվականը կոչվելով Ազգային անվտանգության նախարարություն: 
 

1999-ից մինչև 2004 թվականը նախարարությունը ղեկավարում է  Կառլոս Պետրոսյանը:

 

Կառլոս Պետրոսյանն Ազգային անվտանգության նախարություն էր եկել ներքին գործերից, որտեղ շուրջ 15 տարի աշխատել էր քննչական բաժնում:

Ամիսներ առաջ մամուլը գրեց, որ իշխանափոխությունից հետո Կառլոս ՊԵտրոսյանը, կարծես թե, ակտիվացել է՝ հույս ունենալով կրկին զբաղեցնել ԱԱԾ տնօրենի պաշտոնը:
Կառլոս Պետրոսյանը ներկայումս  «Տրանսնեֆտ» ռուսական ընկերության տնօրենի խորհրդականն է: 

2003 թվականին Ազգային անվտանգության նախարարությունը դառնում է ծառայություն, որի տնօրենի պաշտոնում կրկին Կառլոս Պետրոսյանն է նշանակվում:
 

2004 թվականին ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվում է գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը, ով  կառույցը ղեկավարում է ամենաերկարը՝  շուրջ 12 տարի: 

Գորիկ Հակոբյանը ազգային անվտանգության ոլորտում աշխատել է շուրջ 46 տարի: Գորիկ Հակոբյանը մահացել է  մեկ տարի առաջ՝ 2017 թվականի սեպտեմբերի 30-ին: 

2016 թվականին ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվում է այդ ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օգնական  Գեորգի  Կուտոյանը: 



Գեորգի Կուտոյանը կառույցը ղեկավարում է մինչև 2018 թվականի մայիսը, երբ  թավշյա հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցավ  իշխանափոխություն: 

2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակվում է  գնդապետ Արթուր Վանեցյանը:

Մինչ այդ Արթուր Վանեցյանը զբաղեցրել է Ազգային անվտանգության ծառայության Երևանի վարչության պետի տեղակալի պաշտոնը: 

Այս թեմայով
am