Սփյուռքի նախարարությունը հերքում է

ՀՀ Սփյուռքի նապարարությունը հերքել է մամուլում տարածված տեղեկատվությունը, թե իբր նախատոնական օրերին նախարարի պաշտոնակատարի և փոխնախարարի կողմից նախարարության աշխատակիցների վրա ճնշում է գործադրվել: Հերքման տեքստը ներկայացնում ենք ատորև.

«Տեղեկացնում ենք, որ irates.am կայքում 11.01.2019թ.-ին հրապարակված «Սփյուռքի նախարարությունում աշխատողներին հաթաթա են տվել» նյութը չի համապատասխանում իրականությանն ու ամբողջությամբ հիմնված է ստի և ապատեղեկատվության վրա: Հրապարակման մեջ առկա բոլոր դեպքերը մտացածին են և հորինված:

Կոչ ենք անում լրատվամիջոցին զերծ մնալ ստահոդ տեղեկություններ տարածելուց, ներկայացնել օբյեկտիվ, անաչառ, ստուգված տեղեկատվություն, լինել պրոֆեսիոնալ և հավատարիմ մնալ լրագրողական սկզբունքերին»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 

Այս թեմայով
am