Սասուն Խաչատրյանի ունեցվածքը

Zham.am-ը ներկայացնում է Հատուկ քննչական ծառայության տնօրեն Սասուն Խաչատրյանի ունեցվածքը`  ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի:

2017 թվականի տարեկան հայտարարագրում, որի ներկայացման ժամանակ Սասուն Խաչատրյանը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով վարչության պետի տեղակալն էր, գրանցված է 3 մլն 820 հազար 335 դրամ եկամուտ, որը գոյացել է հետևյալ միջոցներից`

2 մլն 820 հազար 335 դրամ` աշխատանքի վարձատրություն,

1 մլն դրամ` տրված փոխառություններից ստացված եկամուտ:

Հարկային տարվա սկզբում  Սասուն Խաչատրյանն ունեցել է 15 մլն դրամ դրամական միջոց, որը հարկային տարվա ավարտին նվազել է՝ դառնալով 13 մլն դրամ:

Պաշտոնի ստանձման հայտարարագրում, որը ներկայացվել է 2017 թվականի օգոստոսի 22-ին, Սասուն Խաչատրյանը՝ որպես անշարժ գույք, գրանցել է մեկ հողամաս և 1 բնակարան:

Որպես շարժական գույք՝  գրանցված է  BMW 520 մոդելի ավտոմեքենա:

Դրամական միջոցները կազմել են 15 մլն դրամ:

Հայտարարագրում եկամտային տվյալներ գրանցված չեն: 

Նշենք, որ Սասուն Խաչատրյանի կնոջ և զավակների հայտարարագրերում որևէ տվյալ գրանցված չէ, իսկ հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնի ստանձման հայտարարագիրը դեռևս ներկայացված չէ: 

Այս թեմայով
am