Արամ Սիմոնյանը մեր ասածի հետ կապ չունեցող բաներ է խոսում. Դավիթ Սանասարյան

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը մամուլի ասուլիսին նշեց, որ այս ասուլիսը պատասխան է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարություններին:

«Նախ ասեմ, որ իմ որակումն է, որ այս ճչացող, իրականությունից կտրված մանիպուլացնող երևույթը որևէ ձևով չի կարող իրավիճակ փոխել: Ներկա և նախկին պաշտոնյաներին խորհուրդ չեմ տալիս Արամ Սիմոնյանի օրինակին հետևել և ասել, թե ենթադրում են, որ սա քաղաքական որակում է: Արամ Սիմոնյանը ներկայացնում է, որ ինքը Հանրապետական կուսակցությունից է, դրա համար է այս ամենը»,- ասաց նա և նշեց, որ կլինեն ՀՀԿ-ից, ՔՊ-ից թե այլ կուսակցությունից, պաշտոնյաները չպետք է փորձեն որևէ ճչոցով մոլորեցնել մարդկանց: Պարոն Սիմոնյանը մանիպուլացնող, իրականությունից կտրված, մեր ասածի հետ կապ չունեցող բաներ է խոսում»,- ասաց նա:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ ամենամեծ մանիպուլյացիաներից մեկն այն է, թե ինը միլիարդի գնումներ են ուսումնասիրվել. դա Դավիթ Սանասարյանը սուտ համարեց՝ ասելով, որ ուսումնասիրել են 2,5 միլիարդի գնումներ:

Նա նշեց, որ եթե ուսումնասիրությունները լինեն երկարատև, այդ թվերը կկրկնապատկվեն, բայց չեն կարող, քանի որ ժամանակ չունեն:

«Մենք վստահեցնում ենք, որ մեր ուսումնասիրության համար ստեղծած տեղեկանքի համար պատասխանատու ենք»,- ասաց նա և խորհուրդ տվեց վարձել բարձր որակ ունեցող իրավաբաններ, որ գոնե ներկայացնեն տեսակետը, քանի որ կարծում է, թե ներկայումս իրենց սխալ խորհուրդներ են տալիս:

«Խայտառակ փաստեր կան, և իրավապահ մարմինները կներկայացնեն»,- ասաց նա:

 

 

 

Այս թեմայով
am