Ավտոներկրողների բողոքի ակցիան՝ ընդդեմ ՊԵԿ-ի. ուղիղ

Երևանի Բրազիլիայի հրապարակից մեկնարկել է ավտոներկրողների բողոքի ակցիան՝ ընդդեմ  Պետական եկամուտների կոմիտեի և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի:

Ցուցարարներն ավտոշարասյունով շարժվելու են դեպի Կառավարության շենք՝ այնտեղ ակցիան շարունակելու և իրենց պահանջները ներկայացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ ինվոյսները, որոնցով ներկրվելու են մեքենաները, պետք է կողմնորոշիչ գնին մոտ լինեն կամ հավասար:

«Ինվոյսային նախորդ գործող մեխանիզմը չի հանվել, պահպանվում է նույն մեխանիզմը, ուղղակի որոշակի փոփոխությունների է ենթարկվել մեր մոտեցումը: Մենք մեր կայքէջում մի գործիք ենք ներմուծել, որը կոչվում է հաշվիչ, և ցանկացած անձ կարող է իր ներմուծած կամ ներմուծվելիք մեքենայի վերաբերյալ տեղեկատվությունը ներմուծելով՝ ստանալ կողմնորոշիչ գին»,- ասել էր նա:

Դավիթ Անանյանի խոսքով՝ կասկածելի ինվոյսներով ներմուծվող մեքենաները ուսումնասիրվելու են. «Եթե ինվոյսը էական շեղում ունի կողմնորոշիչ գնից, ՊԵԿ-ն ուսումնասիրում է այդ ինվոյսը և, եթե ակնհայտ անարժանահավատության խնդիր չկա, մաքսազերծումն իրականացվում է ըստ այդ ինվոյսի, բայց դրանից հետո հետբացթողնման հսկողության ժամանակ շատ ավելի խորն են ուսումնասիրում ինվոյսը, հարցումների միջոցով պարզում են՝ արդյոք այն համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Մենք սա ենք ներմուծել այս տարվանից»,- հայտարարել էր ՊԵԿ նախագահը:

Ըստ Դ. Անանյանի՝ հաշվիչի հիմքում դրված գները պարբերաբար թարմացվելու են՝ շուկայականին համապատասխան:

Տեսանյութը՝ Tert.am


Այս թեմայով
am