Հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավելի քան 100 աշխատակիցների

Արցախում գործող «Գրեյթ Փարթներս» («Great Partners») ընկերությունը, որը զբաղվում է հագուստի արտադրությամբ, ունի ավելի քան 100 աշխատակցի կարիք: Դիմել կարող է 18 տարին լրացած յուրաքանչյուր ոք:

Հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավելի քան 100 աշխատակիցների

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Գրեյթ Փարթներս» ընկերության աշխատակազմի ղեկավար Նելլի Բաղդասարյանը՝ մանրամասնելով, որ աշխատանքի ընդունվելիս աշխատանքային փորձը, բարձրագույն կրթությունը և օտար լեզուների իմացությունը պարտադիր պայմաններ չեն:

«Պետք է պարզապես աշխատելու ցանկություն ունենալ: Առաջարկում ենք աշխատանք առանց նախնական գիտելիքների և աշխատանքային փորձի: Տարիքային սահմանափակում այդ առումով չկա: Կարճ ժամանակահատվածում ցանկացողները կարող են ստանալ բոլոր անհրաժեշտ գիտելիքները և նույնիսկ վարձատրվել: Փորձաշրջանը տևում է շուրջ 3 ամիս: Աշխատավարձը գործավարձային սկզբունքով է՝ կախված հոսքագծերից և արտադրողականությունից: 2014 թվականից գործող ընկերությունը ներկայումս ունի 230 աշխատակից, սակայն, պատվերների ավելացման հետ կապված, անհրաժեշտություն է առաջացել ավելացնել նաև աշխատակիցների քանակը: Հարմարավետության համար ստեղծել ենք աշխատանքային բոլոր պայմանները»,- ավելացրել է Ն. Բաղդասարյանը:

Նշենք, որ ընկերությունը գտնվում է քաղաք Ստեփանակերտում՝ Թումանյան 99 հասցեում: Ցանկացողները կարող են զանգահարել 097-22-65-77, 047-96-90-94 հեռախոսահամարներին:

Այս թեմայով
am