Իսպանիայում հայերի խումբ է վնասազերծվել

Իսպանիայում վնասազերծել են հայերի խմբավորում, որը զբաղված էր թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելով, հայտնում է Ria.ru-ն։ 

Վնասազերծման արդյունքում ձերբակալվել է 15 մարդ։

Ընդհանուր առմամբ գործով անցնող  83 անձանցից 28-ը պրոֆեսիոնալ մարզիկներ են։

Խմբավորման անդամները նախապես կապ էին հաստատում ITF Futures և Challenger կատեգորիաներում խաղացող թենիսիստների հետ ու պայմանավորվում հանդիպման արդյունքի շուրջ։

Նախնական տվյալներով խմբավորումը գործել է 2017 թ. փետրվարից։ Այս ամիսների ընթացքում խմբավորման եկամուտը հասել է մի քանի միլիոն եվրոյի։ 

Պայմանավորված խաղեր կազմակերպողների վնասազերծման գործողությունը կատարվել է դեռ 2018 թ. հոկտեմբերին, սակայն դրա վերաբերյալ տեղեկատվությունն իսպանացի իրավապահները տարածել են օրերս։

Գործով Իսպանիայի 9 շրջաններում անցկացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 167 հազար եվրո, բանկային քարտեր, հրազեն, թանկարժեք մեքենաներ և թանկարժեք զարդեր։

Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել հանցավոր խմբավորման անդամակցելու, փողերի լվացման, խարդախության, ապօրինի հրազեն ունենալու ու անձնական միջոցների ապօրինի յուրացման համար։

Այս թեմայով
am