Ադրբեջանցի նախարարի դուստրը պատմել է իր ու Ջիգարխանյանի մտերմության մասին

Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի մշակույթի նախարար, Ադրբեջանի առողջապահության նախարարի դուստր Նարմին Շիրալիևան «Москва-Баку» պարբերականին տված հարցազրույցում պատմել է իր ու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մտերմության մասին:

«Արմեն Բորիսովիչը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է: Արտիստ, որը մարմնավորում է խորհրդային կինեմատոգրաֆիան, որով մեծացել է խորհրդային մարդկանց ոչ մեկ սերունդ: Ես շեշտում եմ՝ խորհրդային մարդկանց: Քանի որ նրա (կարիերայի) ծաղկման շրջանը համընկնում է հենց այդ ժամանակահատվածի հետ: Արմեն Բորիսովիչը նկարահանվել է իմ լուսահոգի ամուսնու՝ Եվգենի Գինզբուրգի մի քանի ֆիլմերում, և նրանք շատ լավ ընկերություն են արել», - պատմել է ռուսաստանաբնակ ադրբեջանցի պաշտոնյան:

Շիրալիևան նաև հիշել է հայ լեգենդար դերասանի հետ Բլագովեշչենսկ ճամփորդությունը, երբ իրենք հազիվ են փրկվել ավիավթարից:

«Բլագովեշչենսկում թռիչքուղին շատ կարճ է: Ինքնաթիռը սկսեց անկման գնալ, հարվածեց գետնին ու կտրուկ օդ բարձրացավ: Ես շատ էի վախեցել, գունատվել: Հետո ինձ պատմեցին, որ կողքից էլ դա շատ սարսափելի էր դիտվում: Ջիգարխանյանը բռնեց ձեռքս ու շշնջաց. «Աղջիկս, աղջիկս, մի՛ վախեցիր, պետք էլ չէ մեզ այնտեղ գնալ, հիմա հետ՝ տուն կթռչենք: Սկսեցինք կատակել, շեղվեցինք և երկրորդ անգամից վայրէջք կատարեցինք»,- պատմել է Շիրալիևան:

Հարցազրույցի ժամանակ նա հրաժարվել է մեկնաբանել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը՝ նշելով, որ չի կարելի համեմատել «բարդագույն քաղաքական հարցն» ու մարդկային հարաբերությունները:

Այս թեմայով
am