Պուտինը զինվորականներին կարգադրել է արագ մտածել

Զինվորականները պետք է կրճատեն որոշումներ կայացնելու ժամանակը: Այս մասին ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանի գլխավոր գերագույն հրամանատարի խոսքերով, որոշումներն արագ պետք է կայացվեն բոլոր օղակներում՝ ինչպես բարձր կոչում ունեցողները, այնպես էլ միջին և ցածր: Նախագահ Պուտինի խոսքերով, դրա համար անհրաժեշտ է ավելի բարելավել վարչարարության համակարգերը, կապի միջոցները, հետախուզությունն ու ռադիոէլեկտրոնային պայքարը, ինչպես նաև նոր մոտեցում ցուցաբերել տվյալների հետ աշխատելիս:

Հոկտեմբերին Պուտինը հայտարարել էր, որ ռուսական զինված ուժերի մարտական պատրաստության մակարդակը պետք է բարձրացվի:

Այս թեմայով
am