Կառավարությունը գումար է հատկացրել վիրավոր զինծառայողին Ֆրանսիայում բուժելու համար

Գործադրի այսօրվա նիստում որոշում է կայացվել Կառավարության պահուստային ֆոնդից 1,303.6 հազար դրամ հատկացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ֆրանսիայի Հանրապետությունում իրականացնելու նպատակով:

Նշենք, որ Ռուզվելտ Թորոսյանը վիրավորվել էր 2014 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ:

Այս թեմայով
am