Ոստիկանության դերը հասարակական անվտանգության և կայունության ապահովման գործում շատ կարևոր է

Ոստիկանություն բառը հին հունական «պոլիտիա՝ պետություն, քաղաք» բառից է:

Իսկ հին հռոմեացիների մոտ այդ բառը նշանակում էր հասարակական կարգ:

Աշխարհում ոստիկանությունը ամենաշատ ժողովրդականություն է վայելում Ֆինլանդիայում. համաձայն հարցումների՝ նրանց վստահում է բնակչության 90 տոկոսից ավելին իսկ թե  ինչ վերաբերմունք ունի հայ հասարակությունը մեր ոստիկանների մասին, MegaNews-ը <<Ֆեյսբուք>> սոցցանցում մոնիթորինգ անցկացրեց:

 Արդյունքում  իհարկե, հիասթափությունների մասին շատ է նշվել, սակայն, դա միայն սկզբում, իսկ երբ վերլուծում ես յուրաքանչյուրի պահվածքը տվյալ   իրավիճակում, պատկերը սկսում է փոխվել:

Ոստիկանության դերը հասարակական անվտանգության և կայունության ապահովման գործում շատ կարևոր է: 

Հասարակության  որոշ շերտերում ոստիկանության հանդեպ լարվածություն կա, սակայն պետք է հիշել, որ  ոստիկանը՝ մարդ է  քաղաքացի, ում կյանքը ոչ թե իրեն ու ընտանիքին, այլ հասարակությանն ու օրենքի պահպանմանն է պատկանում:

Եկեք մի պահ ինքներս մտնենք նրանց դերի մեջ և հասկանանք՝ արդյո՞ք պատրաստ ենք օրվա ցանկացած պահի տագնապալի լուրի սպասել և լինել ականատեսը այդ ամենի,իհարկե դժվար է:

Այո՛, ոստիկանությունում էլ կան անցանկալի երևույթներ, որոնք անհրաժեշտ է արմատախիլ անել: Բոլոր բնագավառներում էլ թերություններ ու բացթողումներ կան, սակայն կարևորը դրանք նկատելն ու շտկելն է, ինչն էլ մեր ոստիկանական համակարգում նկատելի է:

Անհերքելի է, որ ոստիկանության պահվածքը, վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ  դրական  փոփոխության է ենթարկվել:  Հատկապես երիտասարդ ոստիկանները  բավականին հարգալից են սկսել դառնալ  կանանց ու աղջիկների նկատմամբ: Սրանում կարելի է համոզվել վերհիշելով բազմաթիվ ցույցերի ժամանակ արձանագրված դրական, հումորային դեպքերը:

Իհարկե այս հարցում նաև մեծ դեր ունի հասարակության ՝ իրավունքներից ու պարտականություններից տեղյակ լինելը:

Այնպես որ, առողջ հասարակություն ունենալու համար հարկավոր է փոխադարձ հարգանք ու զիճողականություն ցուցաբերել. Այս կամ այն անձի վրա քար շպրտելով նրան քո պատկերացրածը չես դարձնի:

Նշենք նաև, որ ոստիկանական համակարգում կանայք փոքր թիվ չեն կազմում, օրինակ ամենից շատ կին-ոստիկան կա Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ ընդհանուր ոստիկանների թվի մոտ 29 տոկոսը:

Կին ոստիկանը վստահություն է ներշնչում: Նրանց մոտ  ավելի հեշտ է ստացվում  հարթել անկարգությունները, այս մասին վկայում են մոնիթորինգին մասնակցած օգտատերերը:

Օրինակ՝ վերջերս անձնագրի հետ կապված օրենքները  հաճախակի են փոփոխությունների ենթարկվում:Այս  համակարգում իր դերը պատվով է կատարում Մնացական Բիչախչյանը, ով, հնարավորինս, պարզ է դարձրել  անձնագրի հետ առընչվող հարցերը, նա   սոցցանցերում ևս պատրաստակամ է օգտակար  լինել հետաքրքրված անձանց:

Ճանապարհային ոստիկանների գործը ևս մեծ պատասխանատվություն է պահանջում: Ի՞նչ կլիներ , եթե չլինեին ճանապարհային ոստիկանները, ովքեր փրկում են մեզ վթարային իրավիճակներից, խցանումներից, ի վերջո սթափեցնում մարդկային կյանքը խլելու շտապող ոչ  սթափ վարորդներին:

Աստված մի արասցե  մի բան այն չէ՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը դեպքի  վայրում է վայրկյանների ընթացքում:

Վահագն Կարապետյան  ոստիկանության կապիտան, ով բազում օգնություններ է ցուցաբերել նաև աշխատանքից դուրս:

Իսկ դեպքի մասին մանրամասներն էլ  մեծ պատրաստակամությամբ ու պրոֆեսիոնալ կերպով կատարում է Աշոտ Ահարոնյանը:

Նա լրագրողների հետ  համերաշխ աշխատում է  օրվա ցանկացած պահի 24 ժամ  շարունակ հասանելի է բոլորին:

Առաջիկայում կներկայացնենք  նաև  ոստիկանական համակարգի այլ ներկայացուցիչների, ովքեր ևս իրենց գործում չեն թերանում:

Ամփոփելով  նյութը ՝ նշենք, որ հարցումների արդյունքում փոքր թիվ չկազմեց ին  նաև այն երեխաները, ովքեր ցանկանում են  ապագայում դառնալ ոստիկան:

 

 

 

Այս թեմայով
am