Վահրամ Բաղդասարյանի գրասենյակն ահազանգում է.Վանաձորում ընտրողներին ուղղորդում են

ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանի մամուլի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Վանաձոր քաղաքի մի շարք ընտրատեղամասերում խախտումներ են նկատվել:

«Վանաձոր քաղաքի մի շարք ընտրատեղամասերում ընտրողները վստահված անձանց ներկայությամբ ակնհայտ հրահանգավորված գործողություններ են իրականացնում՝ մի ձեռքում պահելով 4-րդ համարի քվեաթերթիկը, մյուսում՝ մնացած քվեաթերթիկների փաթեթը, իսկ այնուհետև մոտենալով քվեախցիկին՝ վստահված անձանց տեսադաշտում մնալով ակնառու կերպով պահված քվեաթերթիկների փաթեթը գցում են չօգտագործված քվեաթերթիկների հատված և հետո կատարում արդեն հայտնի քվեարկությունը», - ասված է տարածած հաղորդագրությունում։ 

Այս թեմայով
am