Զայրանում եմ, երբ կարդում եմ Արմեն Աշոտյանի նման մնացուկի հայտարարությունները. Սերժ Թանկյան

Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հպարտ է, որ ՀՀ-ում տեղի են ունենում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Նա գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում: Երաժիշտն անդրադարձել է ՀՀԿ անդամների հայտարարություններին ու Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը:

«Շատ ուրախ եմ Հայաստանի իմ քույերի ու եղբայրների համար, որոնք խորհրդարանական ընտրություններին են գնալու տարվա սկզբին քայքայիչ, անարդար, կոռումպացված ռեժիմից իրենց ազատագրելուց հետո: Զայրանում եմ, երբ կարդում եմ 20 տարի երկիրը թալանած ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի նման մասունքների հայտարարություններն այն մասին, թե ընտրություններին պատրաստվելու բավական ժամանակ չեն ունեցել:

Ուրախ եմ, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորված է: Հայաստանի ժողովուրդն արժանի է, որ նախկին անարդարույթունների հետ կապված արդարություն հաստատվի, եւ պետք է այնպես անեն, որ բոլոր պատասխանատուները հաշվետու լինեն:

Նախագահները, որոնք իրենց պաշտոններն օգտագործում են անձնական եւ ոչ թե երկրի շահերի համար այդպիսով միլիարդատերներ դառնալով, կոռումպացված են:

Հայաստանի հեղափոխությունը եւ նոր բռնած նոր ուղին լավ օրինակ են՝ ինչպես է երկիրը խաղաղ կերպով անցում կատարում դեպի պրոգրեսիվ էգալիտար հասարակության:

Շատ աշխատանք կա անելու հատկապես տնտեսության հետ կապված, բայց ամենակարեւորն այն է, որ մարդիկ արթուն են եւ իշխանություն ունեն»,- գրել է նա:

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կայացող ընտրություններին մասնակցում է քաղաքական 11 ուժ:

Այս թեմայով
am