Արարատ Միրզոյանը քվեարկել է հանուն նոր Հայաստանի

Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը քվեարկել է հանուն արժանապատիվ եւ բարեկեցիկ Հայաստանի:

Միրզոյանը նշեց, որ իր ձայնը տալիս է նոր Հայաստանի օգտին: «Բոլորը հրաշալի հասկանում են, թե մենք ինչ նկատի ունենք՝ ասելով նոր Հայաստան: Այսօր ես չեմ կարող այդ մասին ավելի ծավալուն խոսել, այլապես դա կգնահատվի որպես ընտրական տեղամասում քարոզչություն»,- նշեց նա:

Միրզոյանն ընտրողներին կոչ արեց ակտիվություն դրսեւորել, չնայած ամպամած ու անձրեւոտ եղանակին: Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում կեղծումները բացառվում են, եւ անգամ ակնարկ չկա այն մասին, որ նման բան կարող է տեղ գտնել: «Սեպտեմբերին անցկացված Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին կեղծումների բացակայությունը»,- հիշեցրեց նա:

Այս թեմայով
am