Քվեարկում է Սերժ Սարգսյանը. լրացված (տեսանյութ)

Քիչ առաջ քվեարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա քվեարկելու էր եկել Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում տեղակայված 29/15 ընտրատեղամասում՝ իր տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ: 

Ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի, սարքը չէր ճանաչում Սերժ Սարգսյանի մատնահետքերը: Նա ստիպված եղավ բոլոր 10 մատներն անցկացնել սարքով: 

Հայաստանի երրորդ նախագահը լրագրողների հարցերին չպատասխանեց: 

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք:


 

Այս թեմայով
am