Անտրամաբանական կլիներ, որ մարզպետներն աշխատեին այլ ուժի օգտին. Փաշինյան

Մեր բոլոր մարզպետները բացի մեկին թեկնածու են եւ քարոզարաշավ են իրականացնում օրենքով սահմանված կարգով. անտրամաբանական կլիներ, որ նրանք աշխատեին այլ ուժի օգտին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, իր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, որ մարզպետները զբաղվեծ են իրենց քարոզչությամբ:

Փաշինյանը նշեց, որ մարզպետները արձակուրդում են եղել այս ընթացքում, նաեւ հավելեց, որ նորություն չէ, որ մարզպետը կարող է լինել պատգամավոր թեկնածու, իսկ օրենքը դա չի արգելում:

Դիտարկմանը, որ ինքը ժամանակին հայտարարում էր, որ գործարարները ճամպրուկներով փողեր են տարել Սերժ Սարգսյանին, ինչու այդ հարցով քրգործեր չեն հարուցվել, Փաշինյանն արձագանքեց. «Ես մի քիչ էդպես չասացի: Դա եւս մեկ ապացույց է, որ քննչական մարմինները գործում են ոչ թե ըստ իմ հայտարարությունների, այլ ըստ իրենց ձեռքի տակ եղած փաստական տվյալների»:

Այս թեմայով
am