Ի՞նչ է նշանակում, որ դատավորը վախենում է. Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի գաղտնալսման մասին (տեսանյութ)

Դատական համակարգին երբեք ոչ մի ցուցում չի տրվել, այդ թվում՝ Ռ. Քոչարյանի դատավարության գործով: Այս մասին այսօր քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

Նա որպես օրինակ բերեց ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի գաղտնալսումը: «Այդ հեռախոսազրույցների այդ մասը ապացուցող մասերը կտրված են, մոնտաժված են: Հայաստանի դատական համակարգը երբեք այսքան ազատ չի եղել, քան այսօր: Ես Սանկտ Պետերբուրգում եմ իմացել կալանքի պրոցեսների մասին:

ԱԱԾ տնօրենը զանգում է ինձ, ասում է, որ կալանքի են տանում Խաչատուրովին, ինքն էլ հարցնում է՝ ե՞րբ: Հեռախոսային խոսակցության մեջ պարտադիր չէ ասել՝ քրեական դատավարության օրենսգրքի այս կետի այն հոդվածի համաձայն ես կասեմ սա սա սա: Ես չեմ էլ թաքցրել, ես ինքս եմ հայտարարել, որ դատական համակարգից տարբեր մեսիջներ են գալիս, թե ինչ անենք, մենք էլ ասել ենք՝ ինչ ուզում եք, արեք: Ես կոշտ տոնով ԱԱԾ տնօրենին ասել եմ՝ ի՞նչ է նշանակում, որ դատավորը վախենում է, ի՞նչ է նշանակում, որ դատավորին մեսիջ է գնում, հասնում, չե՞ք կարողանում դատավորի անկախությունը ապահովել»,- մանրամասնեց նա:

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե Արցախի հարցում պետական դավաճանության մեջ են մեղադրում, նա ասաց, որ ԱԱԾ-ն ուզում է բացահայտել՝ տեղի է ունեցել պետական դավաճանություն, թե ոչ: «Պետական դավաճանությունը թաքցնելը պետական դավաճանություն չի՞: Եթե պետական դավաճանություն է թաքցվել, փաստը թաքցվել է, նա պետական դավաճանությանը աջակցող, նպաստող մեկը չի՞:


Նրանք, ովքեր մեզ մեղադրում են պետական դավաճանության մեջ, պետական դավաճաններ են, որովհետև չեն գնում ԱԱԾ, գոնե ասուլիս հրավիրեն: Բա ընտրություններից առաջ թող մարդկանց ներկայացնեն փաստերը»:

Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ Ձեզ գաղտնալսել են Ռուսաստանում, արդյո՞ք հատուկ կապ չկա, նա ասաց, որ կյանքն է ստիպում սովորական հեռախոսով խոսել, Սանկտ Պետերբուրգում հատուկ կապ չկա:

 

Այս թեմայով
am