ՀՀ-ում մշտապես բնակվելու համար դիմած 2230 անձից 57-ը մերժվել է. Բիչախչյան

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը  մերժել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար վերջին չորս տարում Հայաստանում մշտական բնակվելու համար տեղեկանք ստանալու մասին 57 քաղաքացու դիմում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում հայտնել է  անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու տեղեկանք ստանալու համար դիմել է 2230 անձ։ Օրենքով սահմանված տվյալներին չբավարարելու հիմքով մերժվել է 57 քաղաքացու դիմում։ ԸՕ-ի համաձայն՝ ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»,- ասել է Բիչախչյանը։:

Նրա խոսքով` մեր երկրում հաշվառում չունեցող քաղաքացիները համապետական ընտրություններին կարող են մասնակցել լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելով, սակայն ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք ԱԺ ընտրություններին չեն կարող մասնակցել:

Այս թեմայով
am