Եթե ընտրություններն արդար լինեն, ցանկացած արդյունք մեզ կբավարարի. Սուրեն Սահակյան

Ես քվեարկեցի հանուն հեղափոխական Հայաստանի. հեղափոխությունը հաղթելու այլըտնրանք չունի։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ ընտրություններում իր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը, ով ընտրության էր եկել տիկնոջ եւ երեխայի հետ։

«Ես իմ դստեր Սաթենի, իմ եւ բոլորի համար ուզում եմ արդար ազատ եւ համերաշխ Հայաստան։ Ուզում եմ հավատալ, որ հեղափոխությունը կհաղթի, հին քաղաքական համակարգն այլեւս չի հայտնվի մեր Ազգային ժողովում, մեր քաղաքական կյանքում։

Եթե ընտրություններն արդար լինեն, ցանկացած արդյունք մեզ կբավարարի։

Ընտրախատումներին տեղեկացված չեմ, գիտեմ այնքանով, որքան տալիս է ինֆորմացիա ֆեյսբուքը»,-ասաց նա:

Այս թեմայով
am