Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն ուղղորդում է, որ «Լուսավոր Հայաստանին» ընտրեն

Վարդենիսից ահազանգում են, որ տեղի տուն-ինտերնատում ուղղորդում են, որպեսզի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող ինտերնատի բնակիչներն ու աշխատակիցներն իրենց ձայնը տան «Լուսավոր Հայստան» կուսակցությանը: Ինտերնատի տնօրեն Սմբատ Սիմոնյանն աշխատողներին խոստացել է 13-րդ աշխատավարձ տալ, եթե ձայնը տան քաղաքական այդ ուժին:

Տնօրենն ասել է, որ քվեարկողները ծրարի մեջ դնեն միայն «Լուսավոր Հայաստանի» թերթիկը՝ առանց ռեյտինգային ցուցակում նշում կատարելու:

Վարդենիսի տուն-ինտերնատը 450 աշխատող ունի:

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կայացող ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է քաղաքական 11 ուժ:

Այս թեմայով
am