Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք, որոնք փոխանցվում են ոստիկանությանը. Մարուքյան

Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք, որոնք օպերատիվ կերպով փոխանցվում են ոստիկանությանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ ընտրություններին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ անուններ չի կարող տալ, քանի որ հակաքարոզչություն կլինի:

«Բոլորին կոչ եմ անում շատ ակտիվ գնալ ընտրատեղամասեր եւ կատարել իրեն քաղաքացիական պարտքը։ Հանկարծ չհանգստանալ, չկարծել  թե ամեն ինչ ավարտված է։ Այսօր է ամեն ինչ ավարտվելու եւ մինչեւ ժամը 8-ը քաղաքացիները ժամանակ ունեն այդ ամեն ինչը ավարտին հասցնելու։

Ոստիկանությանն եմ կոչ անում, բոլոր մտահոգիչ տեղեկությունները ստանալուն պես անմիջապես համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, քանի որ այսօրվա ընտրության թիվ 1 պատասխանատուն գործող իշխանությունն է։ Ես հույս ունեմ, որ բոլոր այն արատավոր երեւույթները, որոնք եղել, դրանց մնացորդներն ու մնացուկները կփորձեն այսօր որեւէ բան անել, համապատասխան ձեւով կհայտնաբերվեն։

Ահանզանգերը կան, տարատեսակ տեղեկություններ ունենք տարբեր տեղերից․կարծում եմ՝ հեծանիվ չենք հայտնաբերելու։ Մենք ունենք վստահված անձինք, վստահում ենք նաեւ մյուս երկու կուսակցություններին եւ մենք 3-ով ծածկել ենք ամբողջ Հայաստանի տարածքը մեր վստահված անձանցով։ Միմյանց չվստահելու խնդիր չունենք կարծում եմ»,-ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ քվեարկել է Հայաստանի այն ներկայի համար, որը սկսվել է եւ այն ապագահի համար, որի մասին խոսել են:

 

Այս թեմայով
am