Ծառուկյանը՝ իր վարչապետ դառնալու մասին(տեսանյութ)

Ինչքան շատ ձայն ստանանք, այնքան ավելի շատ պարտավորված ենք կատարելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Արել եմ, անում եմ, անելու եմ, ինչքան կվստահեն, այնքան էլ կանենք: Ասել եմ՝ ձեր ցավը տանեմ, դուք եք ապրելու, ձեր երեխաները, ում հավատում եք, ում վստահում եք, ում արած գործը տեսել եք, նրան էլ տվեք»,-ասաց նա:

Հարցին՝ եթե ԲՀԿ-ն մեծամասնություն հավաքի, ի՞նքն է դառնալու վարչապետ, Ծառուկյանը պատասխանեց. «Ամեն ինչ ցույց կտա ժամանակը»։

 

Այս թեմայով
am