Ռոբերտ Քոչարյանի գործը մեր դատական համակարգի ամենամեծ քննությունն է լինելու. Արմեն Ռուստամյան

Քվեարկել եմ մեծ հույսով ու հավատով, հանուն մեր երկրի ապագայի, հանուն մեր ժողովրդի ակնկալիքների արդարացման, որպեսզի չհիասթափվի, այլ ունենա իր երազած Հայաստանը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը՝ քվեարկությունից հետո:

Նրա խոսքով՝ նախընտրական քարոզարշավի ժամանակն աննախադեպ քիչ էր, ասելիքը՝ շատ, բայց, ըստ նրա, կարճ ժամանակում հասցրել են իրենց խոսքը հանրությանը հասցնել:

ՀՅԴ ներկայացուցիչը չի հավատում սոցհարցումների արդյունքներին՝ նշելով, որ Դաշնակցության հետ կապված դրանք միշտ սխալ են լինում: դրանք օդից վերցված թվեր են, նախկինում էլ գուժում էին Դաշնակցության չանցնելը, ցածր տոկոս ձայները, այնպես որ այդ հարցումներին լուրջ մի վերաբերեք»,- ասել է նա:    

Ա.Ռուստամյանը շեշտել է, որ ՀՅԴ-ն այլևս երբեք որևէ կոալիցիայի մաս չի կազմի, եթե չունենա վճռորոշ դեր:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին՝ Ա.Ռուստամյանը զերծ է մնացել գնահատական տալուց՝ այդ գործը թողնելով իրավաբաններին և դատարաններին: «Մենք ուշի ուշով հետևելու ենք գործընթացներին, և մեր գնահատականն ապագայում կտանք: Այս դատավարությունն այնքան մեծ հնչեղություն ունի, որ ամեն ինչ պետք է շատ բծախնդրորեն կատարվի՝ պահելով օրենքի տառն ու ոգին, դա մեր դատական համակարգի ամենամեծ քննությունն է լինելու»,- ընդգծել է նա:

 

Այս թեմայով
am