Ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 7.76 տոկոսը

2018 արտահերթ խորհրդարանական ընտրություն, ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է 201 250 ընտրող կամ ընտրողների 7.76%-ը: Այս մասին ճեպազրույցում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Լաուրա Գալստյանը:

Երկրի մայրաքաղաք Երեւանում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 7,86 տոկոսը, (66 704), Հայաստանի երրորդ քաղաք Գյումրիում՝ 5,36 տոկոսը (6670), երրորդ քաղաք Վանաձորում՝ 8,06 տոկոսը (7763):

Ընտրողների մասնակցությունն ըստ ընտրական տարածքների՝

N1 (Երեւան՝ Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներ) – 8,01 տոկոս (16 088)  

N2 (Երեւան՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներ) – 7,59 տոկոս (16 209),

N3 (Երեւան՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ համայնքներ) – 8,56 տոկոս (19 270),

N4 (Կենտրոն վարչական շրջան, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն համայնքներ) – 7,24 տոկոս (15 219), 

N5 (Արարատի մարզ) – 7,96  տոկոս (17 586 ),

N6 (Արմավիրի մարզ) – 6,42 տոկոս (15 049),

N7 (Արագածոտնի մարզ) – 8 տոկոս (9771),

N8 (Գեղարքունիքի մարզ) – 7,52  տոկոս (14 950),

N9 (Լոռիի մարզ) – 7,61  տոկոս (18 063),

N10 (Կոտայքի մարզ) – 7,62 տոկոս (18 285),

N11 (Շիրակի մարզ) – 5,94  տոկոս (13 656),

N12 (Սյունիքի եւ Վայոց ձերի մարզեր) – 10,19 տոկոս (16,483),

N13 (Տավուշի մարզ) – 9,76 տոկոս (10,613):

Հիշեցնենք, որ 2017թ. հերթական ընտրություններում ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է 344714 ընտրող կամ ընտրողների 13.32%-ը:

Այս թեմայով
am