Էնքան բան գիտեմ, որ չեք պատկերացնում. Արթուր Վանեցյան

Ինչ եմ ասել ես գաղտնալսման ժամանակ. գաղտնալսման տեքստը բոլորդ լսել եք. ասեմ, որ մասամբ մոնտաժված է, մոնտաժված է այնքանով, որ էն մասերը, որոնք ձեռք չի տալիս գաղտնալսողներին, հանած է, չկա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հայտնի գաղտնալսմանը:

Հարցին թե մոնտաժվա՞ծ է այն հատվածը, որտեղ ինքը վարչապետի պաշտոնակատարին ասում է. «Դատավորը զանգեց ինձ, վախում ա մի քիչ էդ կալանքը տա: Ասեցի՝ մի հատ գործը ուսումնասիրի, որտեղ թույլ տեղ տեսնում է, հիմա դատավորը նայում է, կզանգի, կասի», Վանեցյանը պատասխանեց. «Եթե ԱԱԾ տնօրենը զեկուցում է վարչապետին մի տեղեկատվություն, ինքը չի մանրամասնում՝ որտեղից ստացավ տեղեկատվությունը, ով իրեն զանգեց, ասեց, ինչ զանգֆեց ասեց: Այսինքն ամփոփվում է, հակիրճ զեկուցվում է: Եթե ես ասեմ՝ տեղեկատվություն ստացանք, էսինքը ասեց էսինչի մասին: Այդ պատճառով հակիրճ կպցրած է: Այստեղ մի կարեւոր հանգամանք կա. վարչապետն ասաց՝ ապահովի դատարանի անկախությունը, որ ոչ ոք չփորձի ճնշում գործադրել դատարանի վրա: Սա է եղել վարչապետի ասածը»:

Դիտարկմանը, որ ինքն ասել է՝ դատարանը հեսա կկալանավորի, այսինքն կանխորոշել է դատարանի որոշումը, որտեղի՞ց ԱԱԾ տնօրենը դա գիտի, Վանեցյանն արձագանքեց. «Ես չեմ կանխորոշում ելքը: Ես շատ բան գիտեմ, էնքան բան գիտեմ, որ չեք պատկերացնում: Ոչ, ես չգիտեմ, որ կկալանավորի, Ես գիտեմ, որ ընթանում է դատական պրոցես: Ես ասել եմ՝ կկալանավորի՞: Դե կարող է՝ բառի բան է եղել»:

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՔԾ պետի հետ քննարկել է, թե գրավ կիրառի, որքան գրավ կիրառի դատարանը, Վանեցյանն ասաց. «Կա գաղտնալսում, կա իմ խոսակցությունը, եւ ես որեւէ բան չեմ արել, որից երբեւիցե կամաչեմ որպես ԱԱԾ տնօրեն: Երբեւիցե չեմ արել մի բան, որից կամաչեն իմ ընտանիքը, իմ ծնողները, որ ես չեմ կարող պարզ երեսով նայել հասարակության երեսին: Ինչ եղել է՝ եղել է, ինչ լսվել է՝ լսվել է: Ես չեմ կարծում, որ ինչ-որ սարսափելի բան է եղել: Ժամանակը կդնի իր տեղը:

Ես դատավորի հետ չեմ խոսել, իմ բջջային հեռախոսը տրվել է անկախ փորձագիտական մարմնի, որն իրականացրել է հեռախոսի բոլոր խոսակցությունների վերծանումը, վերականգնվել են նաեւ բոլոր հավելվածների խոսակցությունները, անգամ իմ անձնական գրագրությունը կնոջս հետ, որը կա քրեական գործերում, ես ավել բան չեմ ասել»:

Այս թեմայով
am