Քվեարկում եմ արարչագործական Հայաստանի համար․ Լևոն Շիրինյան

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ, ընտրական ցուցակի առաջին համար Լևոն Շիրինյանը քվեարկեց արարչագործական Հայաստանի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում՝ թիվ 2/46 ընտրական տեղամասում, ասաց Շիրինյանը ։

«Քվեարկում եմ արարչագործական Հայաստանի, վեհի համար»,- ասաց Լևոն Շիրինյանը։

Շիրինյանը նշեց, որ ընտրարշավն իրենց համար հաջող է անցել։

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Քնարիկ Կարապետյանի խոսքով՝ իրենց մոտ ընտրությունն ընթանում է բնականոն հունով։

«Ժամը 11։00-ի դրությամբ քվեարկել է 140 հոգի։ Խախտումներ չեն եղել»,- ասաց հանձնաժողովի նախագահը։

Այս թեմայով
am