Գիտե՞ք՝ ինչքան եմ երազել այս օրվա՝ առանց կաշառքի ընտրության մասին․ Արամ Սարգսյան

«Գիտե՞ք՝ ինչքան եմ երազել այս օրվա մասին, որ մեր ժողովուրդն առանց խախտումների, առանց փող վերցնելու, առանց ճնշումների, գա ընտրության», - քվեարկելուց հետո այս մասին լրագրողներին ասել է «Մենք» դաշինքի ցուցակի առաջին համար, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Երևի իմ կյանքի տասնյակ տարիներ նվիրել եմ դրան, գերկարևոր եմ համարել արդար ընտրությունները», - ասել է արամ սարգսյանը՝ նշելով, որ գոհ է քարոզարշավից, մինչդեռ իրենց՝ որպես նորաստեղծ դաշինքի, մի քիչ ժամանակն է քչություն արել:

«Իմ մասնակցած քարոզարշավներից լավագույնն էր՝ հավասարության և ամեն ինչի առումով: Միակ թերությունը, որից անընդհատ բողոքել եմ, ժամանակի կարճությունն էր, միգուցե դա մեզ համար կարևոր էր, որովհետև նոր ձևավորված դաշինք ենք», - ասել է նա:

Այս թեմայով
am