Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում. Ծառուկյանը՝ Քոչարյանի կալանավորման մասին

Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում: Այս մասին քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը:

«Ասենք թե, նորից եմ ասում՝ իրավապահ մարմինները համապատասխան դա պետք է հիմնավորեն կամ դա կճշտեն։ Իրավական դաշտում է այդ հարցը, կճշտվի, կիմանան»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ դատարանի վրա ճնշում կա, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Ամեն մեկը ասում է, դա պարզ կլինի քննությունից հետո։  Էսօր ամեն մեկը իր կարծիքն ասելով.... կա օրենք, բոլորը օրենքի առաջ հավասար են։ Կճշտվի կասեն, արդարացի ա՝ կարդարացվի, մեղավոր ա՝ կպատժվի։ Կան իրավապահ մարմինները, որոնք քննություն  են կատարում, ամեն մեկը իր քննության համար պատասխանատու է։ Կդիմեն Եվրոդատարան, որտե՞ղ, ինքնըստինքյան, ասում է՝ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»։

Այս թեմայով
am