ՀՀԿ-ական թեկնածուի համար գումար բաժանելու վերաբերյալ հրապարակումը Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն

1in.am կայքում հրապարակված «Չարբախում ընտրակաշառքի մասին ահազանգ են ստացել» վերտառությամբ հրապարակումը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից ուղարկվել է Ոստիկանության Շենգավիթի բաժին ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով:

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Նշենք, որ, ըստ հրապարակման, ականատեսի վկայությամբ, Շիրակի փողոցում գումար են բաժանում ՀՀԿ-ական թեկնածուներից մեկի համար։ «Առաջին լրատվական» դիմած քաղաքացին նշել է, որ թիվ 115 դպրոցում տեղակայված է թիվ 8/47 ընտրատեղամասը, իսկ հարևան շենքից գումար են բաժանել»,-հավելել է Խաչատրյանը։

Այս թեմայով
am