«Եկել եմ՝ ասեմ, որ սիրում եմ բոլորիդ»․ քաղաքացին գնացել է ընտրատեղամաս, բայց չի ընտրությանը չի մասնակցել

Նելսոն Ստեփանյանի անվան դպրոցում տեղակայված Երևանի 9/40 ընտրատեղամասում քվեախցիկներին մոտեցած քաղաքացիները տեղյակ չէին՝ ինչպես պետք է ընտրել։ Մեծահասակ կինը չգիտեր՝ ինչպես ընտրել և հանձնաժողովի անդամները փորձում էին հասկանալ՝ ով կարող է օգնել տատիկին:

Քաղաքացիներից մեկին հանձնաժողովը գրանցեց որպես օգնող ու փորձեց օգնել կնոջը։ Նրանք մոտեցան քվեախցիկին, օգնող քաղաքացին ներկայացրեց, որ ընտրություններին մասնակցում է 11 ուժ, թվարկեց՝ ովքեր են, բայց տատիկը ասաց, որ չի եկել ընտրել, եկել է ասելու, որ սիրում է բոլորին։

«Եկել եմ բոլորին ասեմ, որ սիրում եմ», - ասաց տատիկը։

Հանձնաժողովի անդամների բնորոշմամբ՝ քաղաքացին համարվեց չկողմնորոշված և նրան օգնող գրանցված անձի օգնությամբ ծրարը դատարկ գցեցին քվեատուփ։

Կինը, բոլորին օրհնելով, հեռացավ ընտրատեղամասից։

Այս թեմայով
am