Աստված օրհնի մեր երկիրը և աշխարհասփյուռ ազգս հայոց․ Գարեգին Բ-ն քվեարկեց

Դեկտեմբերի 9-ի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Էջմիածնի 14/11 ընտրատեղամաս, և քատարել իր քաղաքացիական պարտքը։ 

Քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նորին Սրբությունն ասել է. «Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար, որպեսզի մեր ժողովուրդն ապրի ապահով, անվտանգ ու բարօր կյանքով, սիրո և միաբանության մեջ: Թող Աստված օրհնի մեր երկիրը և աշխարհասփյուռ ազգս հայոց»,-ասել է Գարեգին Բ-ն:

Այս թեմայով
am