Քրեական օրենգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա. Վանեցյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

Քրեական օրենգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀերկրորդ նախագահն իր կալանավորման որոշումն անվանել է քաղաքական վենդետա:

«Քրեական օրենսգրքում կան հստակ հոդվածներ, որով մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը։ Մեղադրանքը քննչական մարմինը ներկայացրել է, դատարանում ամեն ինչ պարզ կլինի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ուժի մեջ թողնվեց առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի: Նույն օրը Քոչարյանը ներկայացել էր ԱԱԾ շենքում գտնվողն «Երեւան կենտրոն» ՔԿՀ ու կալանավորվել:

Այս թեմայով
am