Ինչ անել, եթե խախտվել է Ձեր ընտրական իրավունքը

Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, ՄԻՊ-ի աշխատակազմը աշխատում է վաղ առավոտից։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։

Ստեղծված է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային ստորաբաժանումներում:

Նշված մարզերից բացի՝ աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են նաև մյուս մարզեր՝ ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության արագ արձագանքելու: Առանձին ուշադրության կենտրոնում են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը:

Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116‑100: Մարզերում աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`  

(043) 512-116՝ Շիրակի մարզ.

(043) 991-189՝ Գեղարքունիքի մարզ.

(043) 513-116՝ Սյունիքի մարզ.

(043) 506-116՝ Լոռու մարզ.

(043) 507-116՝ Արագածոտնի մարզ.

(043) 514-116՝ Տավուշի մարզ: 

Այս թեմայով
am