A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/tmp/ci_session0459ae34e6a9477b6578021e026aef27e274b685): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 172

Backtrace:

File: /home/meganews/public_html/application/core/MY_Controller.php
Line: 7
Function: __construct

File: /home/meganews/public_html/application/controllers/MainController.php
Line: 7
Function: __construct

File: /home/meganews/public_html/index.php
Line: 318
Function: require_once

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Failed to read session data: user (path: /tmp)

Filename: Session/Session.php

Line Number: 143

Backtrace:

File: /home/meganews/public_html/application/core/MY_Controller.php
Line: 7
Function: __construct

File: /home/meganews/public_html/application/controllers/MainController.php
Line: 7
Function: __construct

File: /home/meganews/public_html/index.php
Line: 318
Function: require_once

MegaNews.am | Մինչ քվեարկության օրը ԿԸՀ է ուղարկվել երկու տասնյակից ավելի դիմում

Մինչ քվեարկության օրը ԿԸՀ է ուղարկվել երկու տասնյակից ավելի դիմում

ԿԸՀ-ն մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը երկու դիմում է ստացել, որոնցով իրականացվել է  վարույթ, այս մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը:

«Ընտրության նշանակման օրից մինչ քվեարկության օրը ԿԸՀ-ում ստացվել է երկու տասնյակից ավելի տարաբնույթ դիմումներ: Բոլորին օրենքով սահմանված կարգով տրվել են պատասխաններ: Դրանցից 12- ը տեղեկատվության հարցում են եղել: Թվով 4 դիմումով քաղաքացիները ԿԸՀ էին դիմել` խորհրդատվության հարցմամբ: Նրանց նույնպես պատասխան է տրվել: Ունեցել ենք մեկ մերժում` հավատարմագրման դիմումով` հաշվի առնելով, որ  դիմող ՀԿ-ն որոշակի խնդիրներ է ունեցել ներկայացվող փաստաթղթերի առնչությամբ: Ընդ որում` այդ փաստաթղթերը գրությամբ ուղղվել են ՀՀ դատախազություն: ՀԿ-ի հավատարմագրումն այդ դիմումով մերժվել է»,-ասաց Հակոբյանը:

ԿԸՀ-ն ստացել է երկու նամակ-իրազեկում, որոնք ներկայացվել են ՀԿ-ների կողմից: Դրանք վերաբերել են նախընտրական քարոզչության որոշ խախտումներին: Դրանց մի դեպքում պատասխան է տրվել, որ խախտում առկա չի եղել, մյուս դեպքում պատասխան է տրվել, որ մինչ ԿԸՀ-ի կողմից միջոցներ ձեռք առնելը խախտումն արդեն կանխված է եղել:

«ԿԸՀ-ն երկու դիմում է ստացել, որոնցով իրականացվել է  վարույթն և կայացվել որոշումներ: ԿԸՀ-ն ստացել է մեկ դիմում, որով  պահանջվում էր պարզաբանել Ընտրական օրենսգրքի 61 հոդվածի երկրորդ մասը: ԿԸՀ-ն պարզաբանում է տվել դրան: Քվեաթերթիկների ծավալով և քանակով պայմանավորված չէին կարող տեղավորվել չհրկիզվող պահարաններում: Եվ հարցադրում էր եղել, թե ինչպես վարվել: ԿԸՀ-ն պարզաբանել է, որ քվեաթերթիկները և ծրարները կարող են թողնվել տեղամասային կենտրոնում որևէ սեղանի վրա, և այդ սենյակը հանձնվելու է ի պահ ոստիկանների»,-ասաց Հակոբյանը:

Այս ընթացքում ԿԸՀ-ն ստացել է բազմաթիվ էլեկտրոնային նամակներ, որոնցով քաղաքացիները խնդրել են խորհրդատվություն տրամադրել այս կամ այն հարցի վերաբերյալ:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Այս թեմայով
am