Խորհրդարանում պիտի լինեն մարդիկ, որոնք մտահոգ են երկրի ճակատագրով․ Լուսինե Հարոյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը քիչ առաջ մասնակցեց ԱԺ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:

Հարոյանը լրագրողներին ասաց, որ քվեարկել է «հանուն նոր Հայաստանի, հանուն բոլորի պայծառ ապագայի»:

Ապագա խորհրդարանում, ըստ նրա, պիտի լինեն մարդիկ, ովքեր երկրի ճակատագրով մտահոգ կլինեն:

«Բառն ուրիշ է դարձել, բայց այս պահին ուրիշ բառ չկա: Խոսքս այն մասին է, որ լինեն երկրի առաջընթացի համար ջանքեր ներդնող մարդիկ»,- նշեց Լ. Հարոյանը։

«Այլևս չենք զիջելու մեր հայրենիքը ոչ մեկին»,- հավելեց նա: Վերջինս ասաց, որ «բարեգործությունն ընտրություններից առաջ տեղին չէ»:

Հարոյանը նաև տեղեկացրեց, որ քվեարկելուց հետո գնալու է գնումների, օրն անցկացնելու է ինչպես բոլոր «տան տիկինները», հետո գնալու է շտաբ:

Այս թեմայով
am