Մենք կարող ենք ձեր գրասենյակ էլ այցելել. ոստիկանապետի պարզաբանումը՝ News.am-ի խմբագրություն այցելած ոստիկանի մասին

Ոստիկանության ծառայողն այցելել էր News.am-ի խմբագրություն՝ պարզապես գրություն հանձնելու, չգիտեմ, թե News.am-ն ինչու այդպիսի աղմուկ բարձրացրեց:

Այս մասին այսօր Նուբարաշենում իր ընտրությունը կատարելուց հետո ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչու էր ոստիկանն այցելել խմբագրություն:

«Չգիտեմ, թե News.am–ն ինչու այդպիսի աղմուկ բարձրացրեց, այդ մասով մեր՝ ոստիկանության լրատվականը պարզաբանում է տարածել, պարզապես նյութերի գրության շրջանակում իրենք պետք է տեղեկացվեին, և ոստիկանության ծառայողն այցելել էր ընդամենը իրենց օրինակը փոխանցելու համար», -ասաց Վալերիյ Օսիպյանը:

Հարցին, արդոք դա չի՞ կարող ճնշում դիտարկվել, Օսիպյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, նա ընդամենը այցելել էր, մենք կարող ենք ձեր գրասենյակ էլ այցելել»:

Հիշեցնենք,որ News.am-ի խմբագիր Արմինկա Կիվիրյանը ֆեյսբուքում գրառման միջոցով հայտնեց, որ ոստիկանությունը լրատվամիջոցի խմբագրությունում է: Այնուհետև ոստիկանությունը պարզաբանեց, որ ՔՀԳՎ-ի աշխատակիցը միայնակ այցելել է News.am-ի խմբագրություն` ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցված տեղեկության հիման վրա պատրաստված գրությունը հանձնելու:

Այս թեմայով
am